Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Ինչ տեղեկություններ են պետք եղել Ադրբեջանին, որ Հայաստանի ղեկավարությունից չի կարողացել ստանալ առձեռն

Ինչ տեղեկություններ են պետք եղել Ադրբեջանին, որ Հայաստանի ղեկավարությունից չի կարողացել ստանալ առձեռն
30.08.2025 | 11:41

Հասկանում եմ, որ ԱԳՆ աշխատակցուհու վարքը արդարացիորեն հարուցել է գործնականում բոլորի զայրույթը: Հասկանալի է նաև, որ լրտեսական սկանդալի մեջ նյարդայնացնող է հատկապես «ադրբեջանցի» և «սիրային կապ» բառերը:

Բայց այս պատմության զավեշտն այլ է:

Նախ` կոնկրետ ինձ համար անհասկանալի է, թե Ադրբեջանին այդ ինչ տեղեկություններ են պետք եղել, որոնք Հայաստանի ղեկավարությունից չի կարողացել ստանալ առձեռն` առանց 007 խաղալու:

Երկրորդ` ՀՀ ԱԳՆ աշխատակիցների (ցավոք սրտի, հատկապես կին) ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերի մակերեսային ուսումնասիրությունները վկայում են, որ դիվանագիտությունից շատ նրանք միանգամայն այլ բան են արժևորում այս անցողիկ կյանքում, հետևաբար պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ ՀՀ ԱԳՆ տեղեկատվական համակարգին հասանելիությունն աշխարհի համար չի զիջում, օրինակ, Wildberries-ին կամ AliBaba-ին:

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ